Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա. բելգիացի սենատոր
https://parstoday.ir/hy/news/armenia-i65534-Լեռնային_Ղարաբաղի_կարգավորման_հարցում_երկխոսությունը_պետք_է_կարևորագույն_միջոց_հանդիսանա._բելգիացի_սենատոր
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին հանդես է եկել մամուլի ասուլիսով: Այս մասին հայտնում է «Artsakhpress.am»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 06:51 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա. բելգիացի սենատոր

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Սենատի անդամ, Ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր Յորիս Պոշետին հանդես է եկել մամուլի ասուլիսով: Այս մասին հայտնում է «Artsakhpress.am»-ը:

Ասուլիսի ժամանակ Յորիս Պոշետին, նշել է, որ առաջին անգամ է այցելում ԼՂ և բավականին մեծ տպավորություններ է ստացել:

«Այցելել եմ Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացել եմ կենտրոն հաճախողների կատարած աշխատանքներին: Իմ այցով ես բացահայտեցի Արցախը և տեղում ծանոթացա հակամարտության իրավիճակին: Այստեղ տեսա մեծ կազմակերպվածություն»,-ասել է բելգիացի սենատորը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Յ. Պոշետին մասնավորապես նշել է, որ երկխոսությունը պետք է կարևորագույն միջոց հանդիսանա:

«Ֆլամանդական խորհրդարանում կգործի ԼՂ-իի բարեկամության խումբ, որը լինելու է մեր առաջին, բայց և կարևոր քայլը: Ես նախատեսում եմ ակտիվ դերակատարություն ունենալ այդ հարցում»,- մասնավորապես նշել է Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը և հավելել, որ Եվրոպան մեծ ներուժ ունեցող քաղաքական մարմին է, որը կարող է նպաստել Ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԼՂՀ-ի Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշեին:

operativ.am/