ԼՂ-ի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
ԼՂ-ի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մասնավորապես, ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ:
Ադրբեջանի հարձակումը ճնշելու համար ԼՂ-ի ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ձեռնարկել են պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմն ունի կորուստներ:
Ադրբեջանի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը Ադրբեջանական գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:
Panorama.am