ԼՂ-ի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին
https://parstoday.ir/hy/news/armenia-i66410-ԼՂ_ի_ՊԲ_ն_վնաս_է_հասցրել_Ադրբեջանի_Ալխանլու_գյուղում_տեղակայված_կրակակետին
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 06:58 Asia/Tehran
  • ԼՂ-ի ՊԲ-ն վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂ-ի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մասնավորապես, ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ:

Ադրբեջանի հարձակումը ճնշելու համար ԼՂ-ի ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում  ձեռնարկել են պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմն ունի կորուստներ:

Ադրբեջանի նախահարձակ  ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը Ադրբեջանական գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Հարկ է նշել, որ նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կիրառում է նման զինատեսակ:

 

 Panorama.am