Իրաքի կենտրոնական իշխանությունը խիստ մոտեցումն անդրադառնում է նաև Հայաստանի վրա
https://parstoday.ir/hy/news/armenia-i73277-Իրաքի_կենտրոնական_իշխանությունը_խիստ_մոտեցումն_անդրադառնում_է_նաև_Հայաստանի_վրա
Իրաքի կենտրոնական իշխանությունը բավական խիստ և ինչ-որ առումով անսպասելի քայլեր է ձեռնարկում սահմանափակելու Քրդստանի տարածաշրջանում նաև միջազգային ներկայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 09:26 Asia/Tehran
  • Իրաքի կենտրոնական իշխանությունը խիստ մոտեցումն անդրադառնում է նաև Հայաստանի վրա

Իրաքի կենտրոնական իշխանությունը բավական խիստ և ինչ-որ առումով անսպասելի քայլեր է ձեռնարկում սահմանափակելու Քրդստանի տարածաշրջանում նաև միջազգային ներկայությունը:

Չորեքշաբթի կայացած նիստում Իրաքի խորհրդարանը կոչ է արել, որպեսզի Քրդստանի տարածաշրջանում գործող բոլոր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները դուրս բերվեն Էրբիլից: Այս կոչին, ամենայն հավանականությամբ, կհետևի նման ներկայություն ունեցող երկրների հետ նաև դիվանագիտական խողովակներով աշխատանքը, որպեսզի վերջիններս կամ փակեն իրենց ներկայացուցչությունները կամ դրանք տեղափոխեն Իրաքի այլ քաղաքներ:

Նման խիստ մոտեցումն ուղղակիորեն անդրադառնում է նաև Հայաստանի վրա, քանի որ հենց այս տարի Հայաստանը որոշում էր կայացրել Իրաքի Քրդստանի տարածաշրջանի մայրաքաղաքում բացել հյուպատոսություն: Այժմ, ըստ էության, ստեղծվել է երկակի իրավիճակ, երբ Բաղդադի հետ բարեկամական կապեր պահպանող Երևանը, պետք է վճռի՝ ունենա՞լ դիվանագիտական ներկայություն էրբիլում, թե՝ ոչ:

zham.am/