Դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i75254-Դիտարկում_է_անցկացրել_Հադրութի_շրջանի_հարավարևելյան_ուղղությամբ
Հոկտեմբերի 25-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2017 12:42 Asia/Tehran
  • Դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ

Հոկտեմբերի 25-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։

ԼՂՀ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ ԲՄՊԽ ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: