Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում
https://parstoday.ir/hy/news/armenia-i75960-Հայաստանը_հաստատակամ_է_տարածաշրջանային_էներգետիկ_ծրագրերի_իրականացման_գործում
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2017 16:14 Asia/Tehran
  • Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, մասնավորապես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման նախագծին վերաբերող հարցեր։ Աշոտ Մանուկյանը դեսպանին տեղեկացրել է, որ Հայաստանը հաստատակամ է նախանշված տարածաշրջային էներգետիկ ծրագրերի իրականացման գործում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օգային գծի կառուցման ծրագրին, նախարարը նշել է, որ այդ առումով կառավարության դիրքորոշումը եղել և մնում է նույնը. «Հայաստանը մտադիր է նախատեսված ժամկետում ավարտել գծի կառուցումը»։ Գիորգի Սագանելիձեի խնդրանքով Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ընթացքի վերաբերյալ։

Armenpress.am