Հայաստանի ԱԻՆ¬ը պատրաստակամություն է հայտնել օգնելու Իրանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i76077-Հայաստանի_ԱԻՆ_ը_պատրաստակամություն_է_հայտնել_օգնելու_Իրանին
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանատան և Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ եւ պատրաստակամություն հայտնել օգնություն տրամադրելու աղետի հետեւանքների վերացման գործընթացում:
(last modified 2026-02-25T11:01:30+00:00 )
Նոյեմբեր 13, 2017 14:28 Asia/Tehran
  • Հայաստանի ԱԻՆ¬ը պատրաստակամություն է հայտնել օգնելու Իրանին

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանատան և Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ եւ պատրաստակամություն հայտնել օգնություն տրամադրելու աղետի հետեւանքների վերացման գործընթացում:

«Արմենպրես»-­ի հետ զրույցում ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն ասաց, որ ԱԻՆ միջազգային որակավորմամբ փրկարարական թիմն արդեն բարձր պատրաստվածության է բերվել եւ սպասում է Իրանի պատասխանին: «Պատասխանը ստանալուց հետո մեր փրկարարները կմեկնեն օգնության»,­ասաց նա: Իրան­-Իրաք սահմանին նոյեմբերի 12­-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է 200-­ից ավելի մարդ, 2 500-­ը համարվում են տուժած, 70 հազար մարդ էլ անօթևան է մնացել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9­10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5­5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահին ցավակցական հեռագիր է հղել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:

Armenpress.am