ٍَԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
https://parstoday.ir/hy/news/armenia-i77923-ٍَԵԱՀԿ_ի_Մինսկի_խմբի_դիտարկումն_անցել_է_ըստ_նախատեսված_ժամանակացույցի
Դեկտեմբերի 6-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։  
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2017 15:28 Asia/Tehran
  • ٍَԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Դեկտեմբերի 6-ին, Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։  

Արցախի  պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

galatv.am