Նալբանդյանն ու Մամադյարովը համաձայնության են եկել հանդիպել հաջորդ տարեսկզբին
https://parstoday.ir/hy/news/armenia-i77943-Նալբանդյանն_ու_Մամադյարովը_համաձայնության_են_եկել_հանդիպել_հաջորդ_տարեսկզբին
Վիեննայում դեկտեմբերի 6¬ին աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 05:26 Asia/Tehran
  • Նալբանդյանն ու Մամադյարովը համաձայնության են եկել հանդիպել հաջորդ տարեսկզբին

Վիեննայում դեկտեմբերի 6¬ին աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։ Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։

Armenpress.am