Հայաստանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող զարգացումներին. Նալբանդյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i77947-Հայաստանն_ուշադրությամբ_հետևում_է_Երուսաղեմին_առնչվող_զարգացումներին._Նալբանդյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 09:52 Asia/Tehran
  • Հայաստանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմին առնչվող զարգացումներին. Նալբանդյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություն է տարածել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ:

 Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարի մեկնաբանության մեջ ասվում է. «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա­պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա­մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»։

Armenpress.am