Օտարերկրյա պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել
https://parstoday.ir/hy/news/armenia-i78891-Օտարերկրյա_պատվիրակությունը_Ստեփանակերտ_է_ժամանել
Ազգային ժողովի նիստերի դահլիճում դեկտեմբերի 16-ին կայացել է Արցախի խորհրդարանականների և աշխարհի տարբեր երկրների պահպանողական ու ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 09:05 Asia/Tehran
  • Օտարերկրյա պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել

Ազգային ժողովի նիստերի դահլիճում դեկտեմբերի 16-ին կայացել է Արցախի խորհրդարանականների և աշխարհի տարբեր երկրների պահպանողական ու ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Օտարերկրյա պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ:

ԼՂ ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք որ հանդիպման ընթացքում ԼՂ ԱԺ նախագահը խոսել է մասնավորապես վերջին տարիներին Արցախի ԱԺ-ի՝ Եվրախորհրդարանը ու ազգային օրենսդիր մարմինները ներկայացնող պատագամավորների հետ ունեցած համագործակցության ձևաչափերի մասին և նշել, որ նման կապերն ու շփումները մեծապես օգնում են՝ հաղթահարելու միջազգային գործընթացներից Արցախը արհեստականորեն մեկուսացնելու փորձերը:

Ստեփանակերտ ժամանած պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

hraparak.am/