ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i79497-ՀՀ_Նախագահ_Սերժ_Սարգսյանը_երկօրյա_պաշտոնական_այցով_կմեկնի_Վրաստան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25¬ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 12:26 Asia/Tehran
  •  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25¬ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս­Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Նախագահը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:

Armenpress.am