ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված մոտեցումների պահպանումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i79741-ՀՀ_և_Վրաստանի_նախագահները_կարևորել_են_զգայուն_հարցերի_նկատմամբ_հավասարակշռված_մոտեցումների_պահպանումը
Հայաստան և Վրաստանի նախագահները Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համատեքստում կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 15:55 Asia/Tehran
  • ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված մոտեցումների պահպանումը

Հայաստան և Վրաստանի նախագահները Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համատեքստում կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը:

Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով»,- ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ նշեց ՀՀ Նախագահը: Նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանը իր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք է գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին: «Եվ կարծում եմ, որ թե վրացական, թե հայկական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին»,- ընդգծեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Armenpress.am