Երևանում ԻԻՀ դեսպանատանը հարգել են Սանչի նավի զոհերի հիշատակը
Հունվար 17, 2018 07:01 Asia/Tehran
Սանչի նավի զոհերի հիշատակը հարգվել է տարբեր երկրներում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատներում: Ի հիշատակ զոհված նավաստիների, ՀՀ մայրաքաղաք Երևանում ԻԻՀ դեսպանատանը խոնարհվել է Իրանի դրոշը :
2018 թվականի հունվարի վեցին Արևելաչինական ծովում Հոնկոնգից բեռնատար նավի հետ բախված նավթ տեղափոխող իրանական տանկերը վթարի էր ենթարկվել: Զոհվել են նավի անձնակազմի 30 իրանցի և երկու բանգլադեշցի անդամները:
ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Երևանում ԻԻՀ դեսպանատանը հարգելով երկրի շահերի ապահովման ճանապարհին զոհված իրանցի նավաստիների հիշատակը, Իրանի դրոշը խոնարհվել է:
Երևանում Իրանի դեսպանատանը նաև բացվել է սգո հուշամատյան:
Պիտակ