Վրաստանի վարչապետը Երեւանում է. գործընկերոջը դիմավորել է Կարեն Կարապետյանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i85677-Վրաստանի_վարչապետը_Երեւանում_է._գործընկերոջը_դիմավորել_է_Կարեն_Կարապետյանը
Պաշտոնական այցով այսօր՝ մարտի 2-ին Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2018 09:16 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը Երեւանում է. գործընկերոջը դիմավորել է Կարեն Կարապետյանը

Պաշտոնական այցով այսօր՝ մարտի 2-ին Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք:

Կառավարությունում մեկնարկել են հայ-վրացական բանակցությունները նախ՝ նեղ, այնուհետեւ՝ ընդլայնված կազմով:

Բանակցություններից հետո Կարեն Կարապետյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին հանդես կգան լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ:

News.am