Եվրոպայի առաջարկությունները չեն բավարարում ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի ակնկալիքները. Սալեհի
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի օրը Օսլոյում հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սալեհին այս հանդիպման ժամանակ կործանարար բնութագրելով ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի վերաբերմունքն անդրադարձավ նախորդ շրջաններում այդ երկրի պահվածքին և կասկած հայտնելով ներկա պայմաններում ՀԳՀԾ-ն պահպանելու հնարավորության կապակցությամբ ընդգծեց, որ ԵՄ-ից ստացված առաջարկներն ԻԻՀ-ի ակնկալիքները չեն բավարարում:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը տնտեսական, բանկային ու ներդրումային ոլորտներում ՀԳՀԾ-ից քաղված արդյունքը ակնկալվածից շատ ավելի քիչ համարելով ընդգծեց. «ՀԳՀԾ-ի պաշտպաններն այդ թվում ՄԱԿ-ը և եվրոպական երկրներ պիտի ընդդիմանան ԱՄՆ նախագահի քաղաքականություններին»:
Հանդիպման ժամանակ Անտոնիո Գութերեշը միանշանակ պաշտպանելով ՀԳՀԾ-ն անդրադարձավ միջազգային այդ համաձայնության մեջ մնացած երկրների հետ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ իր երկկողմ խորհրդակցություններին և հավելեց. «ՀԳՀԾ-ն անհրաժեշտ է աշխարհում խաղաղության պահպանման համար»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ից Իրանի քաղաքական ու տնտեսական ակնկալիքներն ըմբռնելի համարելով, ասաց. «Ամենամոտիկ առիթով կրկին ՀԳՀԾ-ում մնացած կողմերին կոչ կանի լուրջ մոտեցում ցուցաբերել Իրանի ակնկալիքներին բավարարություն տալու հարցին: