Եվրոպայի առաջարկությունները չեն բավարարում ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի ակնկալիքները. Սալեհի
https://parstoday.ir/hy/news/armenia-i94316-Եվրոպայի_առաջարկությունները_չեն_բավարարում_ՀԳՀԾ_ի_հետ_կապված_Իրանի_ակնկալիքները._Սալեհի
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի օրը Օսլոյում հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2018 02:54 Asia/Tehran
  • Եվրոպայի առաջարկությունները չեն բավարարում ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի ակնկալիքները. Սալեհի

ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի օրը Օսլոյում հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սալեհին այս հանդիպման ժամանակ կործանարար բնութագրելով  ՀԳՀԾ-ի հանդեպ այդ երկրի վերաբերմունքն անդրադարձավ նախորդ շրջաններում այդ երկրի պահվածքին և կասկած հայտնելով ներկա պայմաններում ՀԳՀԾ-ն պահպանելու հնարավորության կապակցությամբ ընդգծեց, որ ԵՄ-ից ստացված առաջարկներն ԻԻՀ-ի ակնկալիքները չեն բավարարում:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը տնտեսական, բանկային ու ներդրումային ոլորտներում ՀԳՀԾ-ից քաղված արդյունքը ակնկալվածից շատ ավելի քիչ համարելով ընդգծեց. «ՀԳՀԾ-ի պաշտպաններն այդ թվում ՄԱԿ-ը և եվրոպական երկրներ պիտի ընդդիմանան ԱՄՆ նախագահի քաղաքականություններին»:

Հանդիպման ժամանակ Անտոնիո Գութերեշը միանշանակ պաշտպանելով ՀԳՀԾ-ն անդրադարձավ միջազգային այդ համաձայնության մեջ մնացած երկրների հետ ՀԳՀԾ-ի պահպանման ուղղությամբ իր երկկողմ խորհրդակցություններին և հավելեց. «ՀԳՀԾ-ն անհրաժեշտ է աշխարհում խաղաղության պահպանման համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ից Իրանի քաղաքական ու տնտեսական ակնկալիքներն ըմբռնելի համարելով, ասաց. «Ամենամոտիկ առիթով կրկին ՀԳՀԾ-ում մնացած կողմերին կոչ կանի լուրջ մոտեցում ցուցաբերել Իրանի ակնկալիքներին բավարարություն տալու հարցին: