Հունաստանն ապաստան է տրամադրել թուրք զինվորին
Հուլիս 06, 2018 08:14 Asia/Tehran
Հունաստանն ապաստան է տրամադրել թուրք զինվորին, ով 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո յոթ այլ սպաների հետ միասին փախել էր Հունաստան, հաղորդում է News.am-ը:
Սպասվում է, որ այս որոշումն Անկարայի վրդովմունքին կարժանանա, որը զինվորականներին մեղադրում է անհաջող հեղաշրջման մեջ ներգրավվածության համար եւ փորձում է հասնել նրանց արտահանձմանը: Զինվորները հերքում են մեղադրանքը՝ պնդելով, որ վախենում են իրենց կյանքի համար: «Սա արդեն երրորդ թուրք սպան է, ում ապաստան կտրամադրվի»,- նշել է այս գործով փաստաբաններից մեկը:
lratvakan
Պիտակ