-
ՌԴ-ում մեկնաբանել են Երևանի «չհարձակման մասին դաշնագիրը»
Հունվար 31, 2024 15:27Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը:
-
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 6-րդ հանդիպումն ավարտվել է
Հունվար 31, 2024 14:51Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։
-
Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն․ Ալեն Սիմոնյան
Հունվար 31, 2024 14:25ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը իր Սահմանադրության մեջ և այլ փաստաթղթերում ի սկզբանե ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և իրադարձությունները:
-
Անցյալ տարի Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի
Հունվար 31, 2024 14:12Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023-ին հասել է 20 մլրդ 723.2 մլն դոլարի՝ միանգամից 46 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
-
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է
Հունվար 31, 2024 10:42Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների հանձնաժողովների հանդիպումը մեկնարկել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
-
Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Ալեն Սիմոնյան
Հունվար 31, 2024 08:56Ոչ միայն Չեխիան, այլև բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, Երեւանում Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
-
Մեկնաբանություն - «Արցախում էթնիկ զտումները ենթակայ չեն ժամանակի ընթացքին»
Հունվար 31, 2024 08:05«Ղարաբաղում իրականացւած էթնիկ զտումները ուղեկցւել են շուրջ 500 գրանցւած սեռական խոշտանգումների ու բռնաբարութիւնների, բազմաթիւ անհետացումների ու սպանութեան դէպքերով, որոնք, եթէ փաստաթղթաւորւեն Փաշինեանի կառավարութեան կողմից, ինչը, սակայն նա չի ցանկանում անել քաղաքական դրդապատճառներից ելնելով, կարող է իրաւական առումով անժխտելի հիմք դառնալ Բաքւի դէմ գործ յարուցելու համար:
-
Մեկնաբանություն - Ինչո ՞ւ հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հեռանկարը պարզ չէ
Հունվար 31, 2024 07:32Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս քաղաքական ամենակարևոր մարտահրավերն Ադրբեջանի տարածքի և Նախիջևանի ինքնավար շրջանի միջև հաղորդակցության ճանապարհի ինքնիշխանության հետ կապված վեճն է։
-
փորձագոտները` սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մասին
Հունվար 31, 2024 07:18Օրերս Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով զբաղվող պետական հանձնաժողովները կհանդիպեն հունվարի վերջին։
-
Հայաստանում կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ պետության համար. «Transparency International»
Հունվար 30, 2024 14:41Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2023թ. կազմել է 47, ինչը մեկ կետով ավելին է, քան 2022թ.։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է «Transparency International»-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։