-
Պաշտոնական Մոսկվան կրկին ակտիվացնում է «3+3» խորհրդատվական հարթակի թեման։
Դեկտեմբեր 18, 2023 10:02Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, նախօրեին անդրադառնալով «3+3» ձևաչափին, հայտարարել է, որ տարածաշրջանային հարթակի դռները բաց են Վրաստանի առաջ։ Ուշագրավ է, որ սա տեղի է ունենում Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո։
-
Այս չորս նպատակները առաջնահերթ պետք է ներառվեն Հայաստանիև համայն հայության միասնական օրակարգում. Ճշմարիտյան
Դեկտեմբեր 18, 2023 07:55Որպեսզի Հայաստանը, որպես պետություն՝ չկորցնի իր էությունը, իսկ հայ ազգն՝ իր ինքնությունը, ի թիվս այլ խնդիրների՝ ներքոհիշյալ նպատակները առաջնահերթ պետք է ներառվեն Հայաստանի ժողովրդի և համայն հայության միասնական օրակարգում: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն ու թվարկել դրանք.
-
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կհաստատվի՞
Դեկտեմբեր 18, 2023 06:39Չնայած բանակցություններին և Բաքվի ու Երևանի վերջին համատեղ հայտարարությանը, քաղաքական փորձագետները խաղաղության համաձայնագրի կնքումը, առնվազն մոտ ապագայում, քիչ հավանական են համարում։
-
Արտահերթ ընտրություններ Ադրբեջանում․ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատրաստ լինի դրանց
Դեկտեմբեր 17, 2023 15:14Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, գերիների փոխանակումն ու խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները տարածաշրջանը չեն մոտեցնում խաղաղության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը։
-
Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերվել Սուրբ Ներսես Շնորհալու մասունքակիր խաչը
Դեկտեմբեր 17, 2023 07:31Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո դեկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։
-
«Ռոսատոմը» կարող է սկսել Երեւանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի ռեկուլտիվացիան. ՏԱՍՍ
Դեկտեմբեր 17, 2023 05:58«Ռոսատոմը» կարող է սկսել Երեւանի նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացիայի աշխատանքները, հենց որ հայկական կողմը նման ցանկություն հայտնի, նախնական հայեցակարգն արդեն հանձնվել է Հայաստանի իշխանություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտոի պետական եւ ճյուղային ծրագրերի իրականացման գծով տնօրեն Անդրեյ Լեբեդեւը։
-
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծ․ Հյուսիս-Հարավ միջանցքի չորրորդ երթուղին Հայաստանից դեպի Իրան
Դեկտեմբեր 16, 2023 14:39Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օրվերչուկը ողջունել է Հայաստանի վարչապետի առաջարկած ավտոճանապարհային և երկաթուղային ծրագիրը՝ ասելով, որ այս ծրագրի իրականացումը ֆինանսավորվելու է որպես Հյուսիս-Հարավ միջանցքի չորրորդ քայլ․ Ծրագիր, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանին և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայի այլ երկրներին՝ Իրանի և Պարսից ծոցի միջոցով:
-
Ֆրանսիայի առաջնորդները փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը․Ալիև
Դեկտեմբեր 16, 2023 14:16Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը քննադատել է Ֆրանսիայի քաղաքական առաջնորդներին և ասել, որ նրանցից ոմանք փորձում են ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը։
-
Մեկնաբանություն-Որո՞նք են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտները
Դեկտեմբեր 16, 2023 13:34Թեև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները աշխատում են խաղաղության համաձայնագրի ստորագրման և տարբեր հարթակներում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ , սակայն, թե որքանով են նրանք մոտ այդ նպատակներին, դա դեռ հարց է։
-
Թուրքիան կրկին հավակնում է միջնորդի դերին.
Դեկտեմբեր 16, 2023 07:56Միացյալ Նահանգները ողջունում է Թուրքիայի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, թե Վաշինգտոնը համաձայն է Անկարայի հետ այն հարցում, որ խաղաղությունը հնարավոր է: Հայ փորձագետներն այս լավատեսությունը չեն կիսում, հիշեցնելով ֆուտբոլային տապալված դիվանագիտությունը՝ պնդում են՝ Անկարան ոչ թե միջնորդ է, այլ կողմ։