-
Շառլ Միշելն անդրադարձել է Իլհամ Ալիևի խորամանկությանը
Դեկտեմբեր 14, 2023 13:00Եվրամիության խորհրդի նախագահն անուղղակիորեն հաստատել է,որ չնայած Իլհամ Ալիևն առերևույթ վերջերս հայտարարել է,թե Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ չունի, սակայն Բաքուն Նախիջեւան տանող երթուղին պահանջելու եւ հաղորդակցության ուղիները բացելու անվան տակ մտադիր է տիրանալ Հայաստանի տարածքի մի մասին և այդ նպատակը թաքցրել է խաղաղության համաձայնագրի և հաղորդակցության ուղիները բացելու քողի տակ։
-
Բաքուն ապագայում հետամուտ է լինելու «Արևմտյան ադրբեջանցիների» Հայաստան վերադարձին.Ենի Մուսավաթ
Դեկտեմբեր 14, 2023 11:45Ադրբեջանի Հանրապետության նախագահին հարող ոչ պաշտոնական լրատվամիջոց` Ենի Մուսավաթն ընդգծել է. «Անկախ այն հանգամանքից, որ խաղաղության համաձայնագրում կներառվի թե չի ներառվի հայերի Ղարաբաղ եւ ազերիների Հայաստան վերադառնալու հարցը ,Բաքուն ապագայում հետամուտ է լինելու արեւմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձին»։
-
«Խաղաղության խաչմերուկ»-ը ոչ թե մրցակցելու է լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները․ Միրզոյան
Դեկտեմբեր 14, 2023 09:42Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների բացման ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման մեջ՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և պետությունների ինքնիշխանության ու իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա:
-
ԵԱԶԲ-ն մտադիր է մասնակցել հայաստանյան մի շարք խոշոր նախագծերի կայացմանը
Դեկտեմբեր 14, 2023 09:20Եվրասիական զարգացման բանկը ուսումնասիրում է հայաստանյան մի քանի խոշոր նախագծերում իր մասնակցությունը։ Այս մասին Ալմաթիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը։
-
Սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ սահմանին․ որոշումն ընդունվեց
Դեկտեմբեր 14, 2023 08:59Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
-
Կռիլովը գնահատել է Հայաստանից ռուսական բազայի դուրսբերման հետեւանքները ՌԴ-ի եւ ՀՀ-ի համար
Դեկտեմբեր 14, 2023 08:42Եթե հարց բարձրացվի Հայաստանից ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերման մասին, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող է ապակայունանալ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։
-
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կհեշտանա. համաձայնագիրը հավանության արժանացավ
Դեկտեմբեր 14, 2023 08:14ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը կհեշտանա։ ՀՀ կառավարությունն դեկտեմբերի 14-ի նիստի ժամանակ հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրմանը:
-
ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
Դեկտեմբեր 14, 2023 07:22ՀՀ–ն պատրաստակամ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Երևանը չի հստակեցնում՝ կա արդյոք Ղարաբաղի վերաբերյալ դրույթ խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում
Դեկտեմբեր 13, 2023 16:09Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցնում՝ կա արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ: Այն պաշտոնական Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին:
-
Հնագետը մանրամասներ է ներկայացրել Հորդանանի միջնադարյան ամրոցում գտնված հայերեն արձանագրությունների վերաբերյալ
Դեկտեմբեր 13, 2023 15:59ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը բուհում դեկտեմբերի 13-ին կայացած դասախոսության շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հորդանանի Շոուբակ ամրոցի արշավախմբի հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված նորահայտ հայերեն արձանագրություններով վերաբերյալ։