-
Երկու երկրների բարձրարժեք հարաբերությունների լավագույն դրսևորում է Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը. Քյարամյանը՝ Սոբհանիին
Օգոստոս 16, 2023 15:01Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին օգոստոսի 16-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ քննչական կոմիտե։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
-
Հայաստանի ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը
Օգոստոս 16, 2023 14:20Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։
-
Մի խումբ թուրք մտավորականներ բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղում վերահաս ցեղասպանության վտանգի մասին
Օգոստոս 16, 2023 14:10Թուրք քաղաքական գործիչները, գրողներն ու իրավապաշտպանները միավորվել են՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը անհապաղ միջամտել՝ մեղմելու Ադրբեջանի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը։
-
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել
Օգոստոս 16, 2023 14:02Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։
-
Բրիտանացիների ոտնահետքերը՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև լարվածության մեջ
Օգոստոս 16, 2023 07:37Կովկասի հարցերով փորձագետը, նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդյունավետ չի եղել ճգնաժամերի լուծման, ինչպես Ղարաբաղյան հարցում,ասել է. –«Քանի որ բրիտանացիներն իրենց տրամադրության տակ ունեն Ադրբեջանի Հանրապետության նավթի և գազի պաշարները, ունեն նաև մեծ ազդեցություն, և մարդասիրական խնդիրների ու ճգնաժամերի լուծումը դարձել է բրիտանացիների ընչաքաղցությունների զոհը»։
-
Հայաստանի Ազգային ժողովի նախագահը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
Օգոստոս 15, 2023 14:17Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը դատապարտել է Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղի սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչությունը, և վշտակցություն hայտնելով այս միջադեպի տուժածներին՝ Իրանի դեսպանին խնդրել է փոխանցել իր և Հայաստանի խորհրդարանի ցավակցությունները՝ Իրանի կառավարությանը, ժողովրդին և այս ահաբեկչության զոհերի հարազատներին։
-
Տեղեկատվական դաշտը կեղծ լուրերով լցնելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար․ ԱԳՆ
Օգոստոս 15, 2023 08:39Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքում եւ խստիվ դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող ստահոդ լուրերն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում եւ կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարությունը։
-
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին
Օգոստոս 15, 2023 08:35Արցախի հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։
-
Հայաստանն ու Ղազախստանն ԱՊՀ անդամ միակ երկրներն են, որոնք ունեն ազատ տնտեսություն
Օգոստոս 15, 2023 08:28Heritage Foundation հետազոտական կենտրոնը հայտնել է, որ ԱՊՀ անդամ պետությունների մեջ միայն Հայաստանն ու Ղազախստանն են ընդգրկվել համեմատաբար ազատ տնտեսություն ունեցող երկրների ցանկում։
-
ՄԱԿ-ի ԱԽ–ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ–ում հումանիտար աղետը կանխելու համար
Օգոստոս 14, 2023 16:11ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը, նա իր զինանոցում տարբեր միջոցներ ունի կանխելու համար հումանիտար աղետը ԼՂ–ում։