-
Հայաստան, Կովկաս, Ռուսաստանի շահեր. տարածաշրջանների համար «մեծ խաղը» դեռ առջևում է. Արեշև
Հոկտեմբեր 29, 2025 12:39Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի «Իրականում» նախագծի եթերում պնդում է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շղթան կապված է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։
-
ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելանում է, ԱԺ–ինը` կրճատվում. պատգամավորները մտահոգ են
Հոկտեմբեր 29, 2025 08:41ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին խիստ մտահոգել է, որ 2026 թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը 68 մլն դրամով կրճատել է իրենց բյուջեն։ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2026 թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ մյուս տարի ԱԺ–ին կհատկացվի 7,4 միլիարդ դրամ։
-
Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ. Միրզոյան
Հոկտեմբեր 28, 2025 15:29Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի փայլուն հարաբերություններ։
-
Խաղաղության գինը Կովկասում. The National Interest-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գործունեությանը
Հոկտեմբեր 28, 2025 15:08Ամերիկյան The National Interest պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարը, չնայած ներքին քննադատությանը, ջանասիրաբար աշխատում է Կովկասում խաղաղության և ինտեգրման համար։
-
«3+3» ձևաչափի հանդիպումների հերթականությունը քննարկվում է Ադրբեջանի հետ. Արարատ Միրզոյան
Հոկտեմբեր 28, 2025 14:45Ադրբեջանի հետ քննարկում են հերթականությունը։ Այսօր ԱԺ–ում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով «3+3» ձևաչափով հանդիպումը Երևանում և Բաքվում անցկացնելուն։
-
Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է. Արամ Ա
Հոկտեմբեր 28, 2025 14:35Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է։ Այս մասին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին կաթողիկոսը «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության (Christian Solidarity International - CSI) նախագահ Ջոն Էյբների հետ հանդիպման ժամանակ ։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
-
Լարվածություն Հայաստանի խորհրդարանում Նախիջևանի երթուղու և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուրջ
Հոկտեմբեր 28, 2025 13:59Երեկ՝ երկուշաբթի, Հայաստանի խորհրդարանը լեզվակռվի վայր էր դարձել կառավարության և ընդդիմության միջև, որտեղ երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, ընդգծեց, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը «իմաստ չի ունենա», եթե չապաշրջափակվի Նախիջևան տանող Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածը։
-
Հայկական կարմիր խաչն ու Իրանի Կարմիր մահիկը կհամագործակցեն․ հուշագիր է ստորագրվել
Հոկտեմբեր 28, 2025 13:26Հայկական կարմիր խաչն ու Իրանի Կարմիր մահիկն առողջապահական, սոցիալական և մի շարք այլ ոլորտներում համատեղ մարդասիրական ծրագրեր են նախատեսում իրականացնել։ ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը և Իրանի Կարմիր մահիկի նախագահ դոկտոր Փիրհոսեյն Քոլիվանդը համատեղ հուշագիր են ստորագրել։
-
Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին
Հոկտեմբեր 27, 2025 09:42Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը չի մասնակցի Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, հայտնել է պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին` APA լրատվական գործակալության փոխանցմամբ:
-
Իրանցի փորձագետը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ուրախալի է համարում Թեհրանի համար
Հոկտեմբեր 27, 2025 08:03Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, վերլուծաբան Էհսան Մովահեդիանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ուրախալի և գոհացուցիչ է Իրանի համար, քանի որ դրանով անվտանգություն և խաղաղություն է հաստատվում կովկասյան տարածաշրջանում՝ հնարավորություն տալով ընդլայնել տնտեսական և առևտրային համագործակցությունը։