ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/daily_news-i236488-ՌԴ_նախագահ_Վլադիմիր_Պուտինը_Չինաստանում_հանդիպել_է_Հայաստանի_վարչապետ_Նիկոլ_Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ուրախ է այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև, և անվանել է երկրները եղբայրական, հաղորդում է РИА Новости-ն։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Օգոստոս 31, 2025 18:04 Asia/Tehran
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ուրախ է այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են Ռուսաստանի և Հայաստանի միջև, և անվանել է երկրները եղբայրական, հաղորդում է РИА Новости-ն։

Հանդիպումը կայացել է դեմառդեմ ձևաչափով։

 «Մեր օրակարգը միշտ էլ շատ հագեցած է։ Վստահ եմ՝ այսօրվա օրակարգն էլ այդպիսին է, դա ակնհայտ է։ Շատ ուրախ եմ այն գործընկերության և երկխոսության համար, որոնք ձևավորվել են մեր միջև… մեր անձնական երկխոսության, և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար», — ասել է Փաշինյանը հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ ուրախ է ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում իր հայ գործընկերոջ հետ զրուցելու հնարավորության համար։

«Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու և այսօրվա և վաղվա միջոցառման շրջանակում զրուցելու հնարավորություն ունենալու համար։ Շատ ժամանակ է անցել, ինչ չենք հանդիպել, կուտակվել են տարբեր հարցեր՝ երկկողմ, տարածաշրջանային, միջազգային։ Հուսով եմ՝ մեր այսօրվա հանդիպումը օգտակար և բովանդակալից կլինի։ Ուրախ եմ ձեզ տեսնելու»,- ասել է Պուտինը հանդիպման սկզբում։