Ռուսաստան. Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը հարված էր վերահսկողության համակարգին
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի օրը քննադատել է Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի գործողությունները՝ ասելով, որ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ գտնվող՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը, հարված էր ԻՐանի նկատմամբ վերահսկողության համակարգին։
Նշելով, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ՀԳՀԾ-ի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունները չավարտվեցին այս հարձակումների պատճառով, Ռյաբկովն ասել է, որ այդ գործողությունները խաթարել են դիվանագիտության և միջազգային վստահության գործընթացը։
Նա հավելել է, որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություն է տալիս միջուկային զենքի չտարածմանը և միշտ հետևել է միջազգային իրավական շրջանակին, մասնավորապես՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (NPT): Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին և տարածաշրջանային անվտանգությանը։