Ռուսաստանն առաջարկել է ԱԽ նիստ անցկացնել
ԻՌՆԱ-ն, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, հաղորդում է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելությունը հինգշաբթի առավոտյան հայտարարել է. «Մոսկվան առաջարկել է հունիսի 14-ին ԱԽ նիստ անցկացնել՝ Ռուսաստսանի վրա հարձակվելու համար արևմտյան զենք ուղարկելու համար Ուկրաինային Արևմուտքի տված «կանաչ լույսի» հարցով»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերջերս Ուկրաինայի դաշնակիցներին հորդորել է վերացնել Կիևի կողմից իրենց զենքի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանի վրա հարձակվելու համար:
Յենս Ստոլտենբերգն ասել է. «Ռուսաստանի դեմ ամերիկյան զենքը կիրառելու հարցում Ուկրաինայի նկատմամբ սահմանափակումները բարդացրել են պաշտպանությունը»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է․ «Ներկայումս կոնսենսուս չկա մարտադաշտ զորքեր ուղարկելու վերաբերյալ։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի»։
ԱՄՆ-ի ԶՈՒ համատեղ շտաբի պետ Չարլզ Բրաունը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր չէ ռազմական խորհրդականներ ուղարկել Ուկրաինա և հավանաբար դա կանի, երբ ավարտվի Ռուսաստանի հետ պատերազմը:
Politico-ն գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային գաղտնի թույլտվություն է տվել օգտագործել ամերիկյան զենքը՝ ռուսական տարածքի վրա հարձակվելու համար, պայմանով, որ հարձակումն իրականացվի Խարկով քաղաքի մոտակայքում։
Ըստ այդմ՝ Ուկրաինան կարող է օգտագործել ամերիկյան զենքը Ռուսաստանի դեմ մի շարք հարձակումների համար, այդ թվում՝ սահմանի երկայնքով ռուսական ուժերի ուղղությամբ հրթիռներ արձակելու համար։
Politico-ն գրում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն ինչպես նաև Ռուսաստանի խորքերին հարվածելու համար հեռահար հրթիռների օգտագործումը դեռևս արգելված է:
Իսկ Associated Press-ը մեջբերել է արևմտյան մի պաշտոնյայի այն հայտարարությունը, որ Ուկրաինան օգտագործում է ամերիկյան զենքը ՌԴ տարածքը թիրախավորելու համար, չնայած Սպիտակ տան այն պնդմանը, թե հեռահար հրթիռների կիրառումը չի թույլատրվել: