Թեհրանի արհեստակցական միությունների ներկայացուցիչները հանրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Եմենի բռնահարված ժողովրդի
https://parstoday.ir/hy/news/iran-i100932-Թեհրանի_արհեստակցական_միությունների_ներկայացուցիչները_հանրահավաք_են_կազմակերպել_ի_պաշտպանություն_Եմենի_բռնահարված_ժողովրդի
Իրանի արհեստակցական միությունների ներկայացուցիչները և շուկայի աշխատակիցներն ու տնտեսական ակտիվիստները Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև հանրահավաք են անցկացրել՝ ի պաշտպանություն Եմենի բռնահարված ժողովրդի:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 17:02 Asia/Tehran
  • Թեհրանի արհեստակցական միությունների ներկայացուցիչները հանրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Եմենի բռնահարված ժողովրդի

Իրանի արհեստակցական միությունների ներկայացուցիչները և շուկայի աշխատակիցներն ու տնտեսական ակտիվիստները Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև հանրահավաք են անցկացրել՝ ի պաշտպանություն Եմենի բռնահարված ժողովրդի:

Ցուցարարները երեքշաբթի օրը կազմակերպած հանրահավաքում  դատապարտելով Եմենի կանանց, երեխաներին ու ժողովրդի վայրագ սպանությունը, միջազգային կառույցներին կոչ են արել հնարավորինս արագ քայլեր ձեռնարկել Սաուդյան ռեժիմի հակամարդկային քայլերին դիմակայելու համար: 

Իրանի արհեստակցական միությունների ներկայացուցիչները, շուկայի աշխատակիցները և տնտեսական ակտիվիստները ընթերցել են պարսկերեն և անգլերեն լեզվով հաղորդագրություն և խոսքն ուղղելով ՄԱԿ-ին ընդգծել են Մարդու իրավունքներով զբաղվող կառույցների հնարավորություններն օգտագործելու և Եմենի ժողովրդին պաշտպանելու անհրաժեշտությունը: Նրանք նաև պահանջել են պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքները խախտողներին: 

Իրանի կրոնագիտական դպրոցների դասախոսները, հոգևորականները և դպրոցի սաները կիրակի օրը հավաքվել են Թեհրանի Մարվի կրոնագիտական դպրոցում և վանկարկել են «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին» կարգախոսները: Նրանց ձեռքում եղել են նաև Եմենի բռնահարված ժողովրդի անգթաբար սպանության վերաբերյալ լուսանկարներ: