Թեհրանում մեկնարկել է Եմենի ժողովրդի աջակցության միջազգային համաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i101007-Թեհրանում_մեկնարկել_է_Եմենի_ժողովրդի_աջակցության_միջազգային_համաժողովը
Կառավարական ու ռազմական պաշտոնյաների, մտավորականների, ներքին ու արտասահմանյան ժողովրդական կառույցների անդամների ներկայությամբ, այսօր Թեհրանում մեկնարկել է Եմենի ժողովրդի աջակցության միջազգային համաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2018 08:40 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է Եմենի ժողովրդի աջակցության միջազգային համաժողովը

Կառավարական ու ռազմական պաշտոնյաների, մտավորականների, ներքին ու արտասահմանյան ժողովրդական կառույցների անդամների ներկայությամբ, այսօր Թեհրանում մեկնարկել է Եմենի ժողովրդի աջակցության միջազգային համաժողովը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, այս համաժողովին մասնակցում են աշխարհի 35 երկրների մտավորականներ, քաղաքացիական ակտիվիստներ, որպեսզի լրատվամիջոցներին ներկայացնեն Եմենի ժողովրդի հետ կապված իրականությունները:

Իրանի հավաքազորայինննեի կազմակարպության ղեկավար, Բրիգադային գեներալ Ղոլամհոսեյն Ղեյբփուրը, Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, Պաղեստինի իսլամական շարժումների ներկայացուցիչներ և Իրանում հրեաների միության ղեկավարը նույնպես մասնակցում են այս համաժողովին:

Եմենի պատերազմի վերաբերյալ հրապարակած զեկույցում, ՄԱԿ-ը այդ պատերազմը ճանաչել է, որպես վերջին տարիների մարդկային ողբերգության վատագույն նմուշը և հայտարարել է, որ մինչ այժմ այս պատերազմը հազարավոր եմենցիների կայնքեր է խլել:

Այժմ Եմենի 29 միլիոնանոց ժողովրդի ավելի քան մեկ երրորդը կանգնած է սաստիկ սովի վտանգի առջև: