Լարիջանի. Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները պետք է բացահայտվեն աշխարհում
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունների բացահայտումը կնպաստի Պաղեստինի տեսլականի ուղղությամբ տարվող ջանքերին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեհրանում պաղեստինյան օրենսդրական խորհրդի մի շարք անդամների հետ հանդիպման ժամանակ, Ալի Լարիջանին, ընդգծելով ԻԻՀ կողմից Պաղեստինին կատարվող աջակցության շարունակումը, հայտարարել է, որ ճնշված պաղեստինցիների աջակցությունը յուրաքանչյուր ազատախոհ մարդու պարտքն է:
Լարիջանին հույս է հայտնել, որ տարածաշրջանի ու աշխարհի բոլոր երկրները կուժեղացնեն իրենց աջակցությունը պաղեստինյան դիմադրության շարժմանը, որպեսզի օր օրի այս շարժումը հզորանա և ընդլայնվի:
Պաղեստինյան խորհրդարանի նախագահ Մահմուդ ալ-Զհարը նույնպես բարձր է գնահատել Իրանի Իսլամական հանրապետության աջակցությունը պաղեստինցի ժողովրդին, ասելով, որ Ղոդսի խնդիրը համախմբելու է աշխարհի ազատախոհ մարդկանց:
Պաղեստինյան խորհրդարանական պատվիրակության ղեկավարը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Գազայի հատված: