Դեկտեմբեր 23, 2018 11:13 Asia/Tehran
  • Ծովակալ Ամիր Սայարի. Բանակի պաշտպանական նվաճումների շնորհանդեսը տեղի կունենա Հեղափոխության հաղթանակի առիթով

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարի տեղակալն ասել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ տեղի կունենա բանակի ծովուժի սուզանավերի և ռազմական տեխնիկայի շնորհանդեսը:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատարի տեղակալ ծովակալ Ամիր Սայարին, «Թասնիմ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը շատ բարձր պաշտպանական մակարդակ ունի: Իրանի ժողովուրդը վստահ է, որ ԻԻՀ զինված ուժերը, ժողովրդի աջակցությամբ, ինչպես սրբազան պաշտպանության օրերին, կանգնելու են սպառնալիքների առջև»:

Նա հավելել է, որ ԻԻՀ զինված ուժերը և բանակը, իրենց բարձր պաշտպանունակությամբ, կանխում են թշնամու սպառնալիքն ու վտանգը: 

Ծովակալ Սայարին ասել է, որ Իսլամական հեղափոխության շնորհիվ Իրանին հաջողվել է բարձրացնել իր պաշտպանունակությունը: Նա հավելել է.-«Իրանի զինված ուժերի նոր զենքերը, սարքավորումներն ու զինամթերքը կցուցադրվի Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում»:

Պիտակ