Զարիֆ.«Պաղեստինին աջակցելն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական քաղաքականությունն է»
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Պաղեստինին աջակցելն Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական քաղաքականություններից է»:
Կիրակի օրը Թեհրանում Պաղեստինի խորհրդարանի արտաքին գործերի ու քաղաքական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իսլամ աշխարհի ժողովուրդները չնայած որոշ տարաձայնություններին, պետք է միավորվեն Պաղեստինին աջակցելու առանցքի շուրջ, որպեսզի կանխվեն չարաշահումները, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելել է.«Ցավոք այսօր Դիմադրությանը ցուցաբերվող ընդդիմությունն իրականանում է Իսլամ աշխարհի ներսում»:
Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել,որ որոշ իսլամական պետություններ,որոնք իրենց հույսը դրել են սիոնիստների ու ԱՄՆ-ի աջակցության վրա, կվերադառնան իսլամ աշխարհ, քանի որ սիոնիստները ոչ ոքու համար չեն կարող հուսալի գործընկեր լինել:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է Դիմադրության առանցքի հետ Պաղեստինի ժողովրդի միավորվելու անհրաժեշտությունը:
Մահմուդ Ալ-Զահարը հայտարարել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը Պաղեստինին իրական աջակցություն է ցուցաբերում: Նա հույս է հայտնել, որ Պաղեստինի ժողովրդի դիմադրության և Իսլամ աշխարհի հովանավորության շնորհիվ, հնարավորինս շուտ վերջ կգտնի սիոնիզմի նախագիծը :