Զարիֆ.«Իրանը մշտապես աջակցելու է Պաղեստինի իդեալին»
https://parstoday.ir/hy/news/iran-i102582-Զարիֆ._Իրանը_մշտապես_աջակցելու_է_Պաղեստինի_իդեալին
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իսլամական հանրապետությունը կմնա Պաղեստինի ժողովրդի կողքին և կաջակցի նրա գաղափարներին»:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Դեկտեմբեր 29, 2018 14:58 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը մշտապես աջակցելու է Պաղեստինի իդեալին»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իսլամական հանրապետությունը կմնա Պաղեստինի ժողովրդի կողքին և կաջակցի նրա գաղափարներին»:

Թեհրանում Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալ-Նախալեի հետ հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Պաղեստինին աջակցելը ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է»:

Բարձր գնահատելով Իրանի կողմից Պաղեստինի ժողովրդին ցուցաբերվող հովանավորությունները, Զիադ Ալ-Նախալեն նշել է.«Իրանը Պաղեստինի իդեալի իրական հովանավորներից է»:

Անդրադառնալով Դիմադրությանը հարվածելու արաբական ու արևմտյան որոշ երկրների ջանքերին, Ալ-Նախալեն հստակեցրել է.«Պաղեստինի ժողովուրդը մինչև կատարյալ հաղթանակ կշարունակի իր ուղին»:

Նշելով, որ ագրեսորների դիմաց Դիմադրությունն ունի մեծ պոտենցիալ ու կարողություն,  Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարն ասել է.«Այս կարողությունների արդյունքը դրսևորվել է «Վերադարձի իրավունք»  մեծ քայլերթի և վերջերս իրականացրած գրոհի ընթացում Սիոնիստական ռեժիմի կրած պարտության ժամանակ»: