Շամխանին արձագանքել է Լեհաստանում հակաիրանական հանդիպում անցկացնելու քայլին
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն արձագանքել է Լեհաստանում հակաիրանական հանդիպում անցկացնելու ԱՄՆ պլանին:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեnն, շարունակելով իրանաֆոբիայի քաղաքականությունը , ուրբաթ օրը տեղեկացրել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է փետրվարի 13--ին և 14 -ին Իրանի օրակարգով նիստ կազմակելպել Լեհաստանում:
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է, որ Միացյալ Նահանգները, որ ձգտում է պատժամիջոցներ կիրառելով առավելագույն ճնշումը գործադրել Իրանի դեմ , այժմ մտադիր է հակաիրանական կոնգրես կազմակերպել Լեհաստանի Մայրաքաղաք Վարշվայում:
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ հակաիրանական կոնգրեսի սեմինարի անցկացումը ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության հերթական ձախողման մասին: