Ղասեմին հակազդել է Լեհաստանի կողմից հակաիրանական նիստի հյուրընկալվելուն
https://parstoday.ir/hy/news/iran-i103167-Ղասեմին_հակազդել_է_Լեհաստանի_կողմից_հակաիրանական_նիստի_հյուրընկալվելուն
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, հակադարձելով Լեհաստանում հակաիրանական համաժողով գումարվելուն, ասել է. «Թվում է, որ Լեհաստանը հայտնվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից գործադրվող ճնշումների ու շանտաժների ազդեցության տակ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2019 23:11 Asia/Tehran
  • Ղասեմին հակազդել է Լեհաստանի կողմից հակաիրանական նիստի հյուրընկալվելուն

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը, հակադարձելով Լեհաստանում հակաիրանական համաժողով գումարվելուն, ասել է. «Թվում է, որ Լեհաստանը հայտնվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից գործադրվող ճնշումների ու շանտաժների ազդեցության տակ»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, կիրակի օրը ԻՌՆԱ-ի հետ զրույցում նշելով, որ մի երկրի դեմ ուղղված նիստ հյուրընկալելը հակասում է միջազգային իրավունքի չափանիշներին, հավելել է. «Իրանցիների հետ ԱՄՆ-ի վարչակազմի ներկա պաշտոնատարների թշնամության անցյալը որևէ մեկի համար թաքուն չէ և համաժողովի նպատակներն էլ նույն շրջանակից են»:

Ղասեմին հավելել է, որ նման նիստ գումարելը կարելի է Իրանի հարցով ԵՄ-ի անդամների միջև պառակտում ու ճեղքվածք առաջացնելու ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանք համարվել:

«ԱՄՆ-ի պետքարտուղարի և Լեհաստանի ԱԳ նախարարի կողմից ստորագրված համատեղ հրավերը վկայում է այն մասին, որ այդ երկիրն Իրանի հարցով ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշմանը հակառակ կողմնորոշում է որդեգրել». հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Իրանի ու Լեհաստանի ժողովրդի պատմական հիշողության վրա Լեհաստանի կառավարության այս քայլի ազդեցությանն, ասել է. «Նրանք, ովքեր ծանոթ են ժամանակակից շրջանում երկու երկրների հարաբերությունների պատմությանն ու անցյալին լավապես գիտեն, որ Իրանի ու Լեհաստանի հարաբերություններն ավելի քան 540-ամյա վաղեմիություն ունեն»:

«Համաշխարհային երկրորդ պատերազմի  ժամանակ իրանցիների կողմից ավելի քան 120 հազար լեհերի հյուրընկալվելը երկու ժողովուրդների միջև  բարեկամության չափազանց արժեքավոր սիմվոլ է համարվում».ընդգծել է Ղասեմին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է Իրանի հարցով փետրվարի 13-ին և 14-ին համաժողով կազմակերպել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: