Հունվար 14, 2019 17:46 Asia/Tehran
  • Քարաջի մերձակայքում ինքնաթիռի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել

Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզի նահանգապետը հայտարարել է, որ Քարաջի Զիբադաշտում Boeing-707 բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, Ալբորզի նահանգապետ Ազիզոլլահ Շահբազին ասել է.«Այսօր առավոտյան  Boeing-707 բեռնատար ինքնաթիռն Իրան էր ուղևորվել Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկից: Ինքնաթիռը Ալբորզի Ֆաթհ օդանավակայանում արտակարգ վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու բախվելով պատին, հրդեհվել է:

Շահբազին հավելել է.«Վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ: Մեկ հոգի ողջ  էմնացել»:

Ալբորզի նահանգապետը հստակեցրել է.«Բեռնատար ինքնաթիռը պատկանում էր Իրանի իսլամական հանրապետության բանակին և վարձով էր տրվել մասնավոր բաժնին»:

«Ալբորզ նահանգի ճգնաժամային կառավարության կենտրոնի, փրկարարական, իրավապահ և անվտանգության ուժերի ջանքերով նորմալ իրավիճակ է տիրում  վթարի վայրում». ասել է Շահբազին:

 

 

Պիտակ