Հունվար 20, 2019 10:42 Asia/Tehran
  • Գեներալ Նասիր Զադեի. Իրանը փորձում է հարևան երկրների հետ միասին, ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

ԻԻՀ բանակի օդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգության հաստատելու նպատակով, Իրանի օդուժը համագործակցում է որոշ հարևան երկրների հետ:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օդային ուժերի հրամանատար օդաչու գեներալ Ազիզ Նասիրզադեն, անդրադառնալով տարածաշրջանի որոշ երկրներից ԱՄՆ զորքերի դուրս բերմանն ասել է.«Տարածաշրջանից ԱՄՆ-ի ուժերի դուրս բերումը ցույց է տալիս, որ տարածաշրջանում Վաշինգտոնի պլանները ձախողել են և Իրանի հպարտ ժողովուրդը հաղթել է»:

ԻԻՀ բանակի օդային ուժերի հրամանատարը հստակեցրել է, որ տարածաշրջանի ժողովուրդները ձգտում են աշխատել միասին, և Իրանը կշարունակի աջակցել բարեկամ երկրներին:

Օդաչու գեներալ Ազիզ Նասիրզադեն ընդգծել է, որ իսլամական պետությունները պետք է միասնական լինեն իսլամական ժողովուրդների հիմնական թշնամի՝ Սիոնիստական ռեժիմի դեմ: 

Պիտակ