Հունվար 25, 2019 11:35 Asia/Tehran
  • Սպահանում մեկնարկեց Իրանի բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 97» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 97» մեծ զորավարժությունն այդ ուժի տարբեր ստորաբաժանումների օպերատիվ դիրքավորմամբ, ուրբաթ օրը մեկնարկել է Իրանի կենտրոնում գտնվող Սպահանի «Նասարաբադ»-ի ընդհանուր տարածքում:

Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, ԻԻՀ-ի բանակի ցամաքային ուժի կառույցում նոր փոփոխությունների գնահատման նպատակով կազմակերպված զորավարժության ընթացքում, շուրջ 12 հազար գրոհային ուժեր իրագործելու են գրոհային նոր տակտիկաները:

Զորավարժության ընդհանուր տարածքում դիրքավորվել են զրահային, հրետանային, արագ արձագանքման, հետիոտն, ինժիներական, ռազմական, հաղորդակցական, էլեկտրոնային պատերազմի և անօդաչու թռչող սարքերի ջոկատները, որոնք վայելում են բանակի օդուժի ռազմական ինքնաթիռների հովանավորությունը:

Ուժերի արագ տեղաշարժման կարողության, նաև ցամաքային ուժերին պատկանող ուղղաթիռների հովանավորության ցուցադրումը ԻԻՀ բանակի ցամաքային ուժի «Հզորություն 97» մեծ զորավարժության այս փուլի գլխավոր առանձնահատկությունն են համարվում:

Պիտակ