Ղասեմի. Վարշավայի գագաթնաժողովի անցկացումն Իրանի ու Եվրոպայի միջև բաժանում է առաջացնում
https://parstoday.ir/hy/news/iran-i103784-Ղասեմի._Վարշավայի_գագաթնաժողովի_անցկացումն_Իրանի_ու_Եվրոպայի_միջև_բաժանում_է_առաջացնում
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Վարշավայում հակաիրանական գագաթնաժողովի անցկացումն Իրանի ու որոշ եվրոպական երկրների միջև բաժանում է առաջացնում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 28, 2019 16:18 Asia/Tehran
  • Ղասեմի. Վարշավայի գագաթնաժողովի անցկացումն Իրանի ու Եվրոպայի միջև բաժանում է առաջացնում

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ Վարշավայում հակաիրանական գագաթնաժողովի անցկացումն Իրանի ու որոշ եվրոպական երկրների միջև բաժանում է առաջացնում:

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է. «Սա ամերիկացիների հստակ նպատակն է և հաշվի առնելով Եվրամիությանը նոր անդամակցող որոշ երկրների բնույթը, որոնք ունեն որոշակի տարածաշրջանային հիմնախնդիրներ, պարզ է, որ նրանք փորձում են Իրանի և որոշ եվրոպական երկրների միջև բաժանում առաջացնել»:

Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչիի մի քանի եվրոպական երկրներ կատարելիք այցի վերաբերյալ Ղասեմին ասել է, որ այցն իրականացվում է եվրոպական երկրների հետ երկկողմ խորհրդատվությունների և Միջուկային էներգիայի միջազգային գործակալության հետ բանակցություններ վարելու շրջանակներում:

Իրանի ԱԳՆ խոսնակն SPV- ի վերաբերյալ եվրոպացիների խոստումների մասին ասել է.-«Իրանն սկզբից չէր սպասում Եվրոպայի ֆինանսական մեխանիզմների իրագործմանը, սակայն  պետք է տեսնենք, թե Եվրոպան ինչպես կարող է փոխհատուցել դրա հետաձգումը»:

Անդրադառնալով Իրանի հետ հրթիռային ծրագրիի վերաբերյալ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի վերջին հայտարարությանը Ղասեմին ասել է.«Իրանի հրթիռային ծրագիրը պաշտպանական Ղասեմին  կանխարգելիչ բնույթ ունի և  բանակցության առարկա չէ: Եվ այն  չի փոխվի ուրիշների հայտարարությունների արդյունքում»: 

Իրանի ԱԳՆ մամլո քարտուղարը  Սաուդյան Արաբիայի հրթիռային ծրագրի մշակման մասին ասել է, որ ավելի լավ է Եվրոպան այլ տեսնի, թե տարածաշրջանի ու դրանից դուրս երկրները ինչպես են ձգտում բարձրացնել իրենց ռազմական ուժը և իրենց զենքերն օգտագործում են այլ երկրների, այդ թվում՝ Եմենի դեմ: