Սխալ հաշվարկն Իրանի ժողովրդից ԱՄՆ-ի կրած պարտությունների պատճառն է. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ և հետո Իրանի ժողովրդից ամերիկացիների կրած շարունակական պարտությունների պատճառը սխալ հաշվարկն է եղել:
Հասան Ռոհանին, չորեքշաբթի օրը իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ Թեհրանում հավատարմագրված դեսպանների և արտասահմանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ամերիկացիները ենթադրում էին, որ հեղաշրջմամբ, պարտադրյալ պատերազմով, տարածաշրջանի հետադիմությանն աջակցելով և տարբեր երկրներ զենք ու սպառազինություն առաքելով, կարող են հաղթել Իրանի ժողովրդին, սակայն բոլոր ժամանակահատվածներում Իրանի ժողովրդի կապակցությամբ նրանց հաշվարկները սխալ եղան»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի ժողովուրդն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մշտապես հաղթանակ է արձանագրել ԱՄՆ-ի ու սիոնիստների սադրանքների դեմ: Նա հավելել է. «ԱՄՆ-ն ամբողջ կարողությամբ ցանկանում է ճնշում գործադրել ու հիասթափեցնել Իրանի ժողովրդին, սակայն իրանցիներն իրենց միասնականությամբ հաշթելու են թշնամիներին»:
Ռոհանին նշել է, որ ԻԻՀ կարգախոսը միջուկային և զանգվածային ոչնչացման զենքերից զերծ Ասիայի արևմտյան տարածաշրջանն ու բռնարարքներից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհն: Նրա խոսքերով. «Եթե ԱՄՆ-ն հրաժարվի իր ընդունած սխալ ուղղությունից և անցյալում կատարած միջամտությունների համար ներողություն խնդրի, Իրանը պատրաստ կլինելի ընդունելի ԱՄՆ-ի ապաշխարանքը»:
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ Իրանն օժանդակություն է ցուցաբերել իրեն օգնության դիմած ցանկացած երկրի, այդ թվում Իրաքին, Սիրիային, Լիբանանին, Եմենին, Աֆղանստանին ու Կատարին: «Անցած տարիների ընթացքում Իրանն ապացուցել է, որ երբ պայմանավորվածության է հանգում, հավատարիմ է մնում դրա տալ դրած իր ստորագրությանը». ասել է նա:
Հանդիպման ընթացքում, Իրանում Պաղեստինի դեսպան Սալահ Ալ-Զավավին, իր և այլ երկրների դեսպանների անունից շնորհավորել է Իրանի ժողովրդին՝ իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ: