Փետրվար 19, 2019 17:45 Asia/Tehran
  • Իրանի բանակի օդուժի հրամանատար.«Ցանկացած սպառնալիքի ջախջախիչ պատասխան կտանք»

Իրանի բանակի օդուժի հրամանատարն ասել«Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի ջախջախիչ պատասխան կտանք»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

ԻԻՀ բանակի օդուժի հրամանատար, գեներալ-օդաչու Ազիզ Նասիրզադեն, այսօր կայացած՝ բանակի հրամանատարական համալսարանում ռազմաօդային ուժերի ձեռքբերումներին նվիրված արարողության ընթացքում ունեցած ելույթում ասել է.«Իսլամական հանրապետության զինված ուժերը երբեք թույլ չեն տա, որպեսզի Իրանի անվտանգության դեմ որևէ քայլ արվի»:

Անդրադառնալով աշխարհում Իսլամական Իրանի հզորությանը, Նասիրզադեն ասել է.«Այսօր միակ երկիրը, որ տարբեր բնագավառներում ամենայն հզորությամբ կանգնել է ԱՄՆ-ի դիմաց և մարտահրավեր է նետել ոչ-աստվածային ուսմունքների ռազմավարություններին,  Իրանի իսլամական հանրապետությունն է»: 

Պիտակ