Իրանի արձագանքը՝ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքին
ԻԻՀ պաշտպանության նախարարն ի պատասխան Իրանի նավթի արտահանման վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի սպառնալիքին, ասել է, որ դա համարվում է միջազգային անապահովություն, եւ Իրանը դրան հստակ պատասխան է տալու:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կոպիտ հայտարարություն աննելով, Իրանի Իսլամական Հանրապետության նավթային արտահանումը մաքսանենգություն որակելով, սպառնացել Իրանի նավթային տանկերին:
Նա ասել էր, որ անհրաժեշտության դեպքում, Իսրայելի նավատորմը կարող է դադարեցնել Իրանի նավթի մաքսանենգությունը:
Իրանի պաշտպանության նախարարլ գեներալ Ամիր Ամիր Հաթամին, չորեքշաբթի օրն ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Իրանի զինված ուժերն իրենց բոլոր ուժերով կարող են պաշտպանել ծովի տրանսպորտային ճանապարհները:
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ԻԻՀ անվտանգության շրջանակներում կպաշտպանեն միջազգային ծովային ճանապարհներն ու ծովային անվտանգությունը: