Ղասեմի.«Թրամփը Միջին Արևելքը մղելու է դեպի նոր ճգնաժամեր»
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«անձնական ու պահի ազդեցությամբ կայացրած որոշումները վտանգավոր են ողջ աշխարհի համար ու հատկապես Միջին Արևելքի տարածաշրջանը կմղի դեպի նոր ճգնաժամեր»:
Հինջշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է.«52 տարի հետո հասել է ժամանակը, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձունքների վրա»:
Ուրբաթ օրը, դատապարտելով ԱՄՆ նախագահի այս որոշումն Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին հավելել է.«Որպես օկուպանտ ռեժիմ, Սիոնիստական ռեժիմը ոչ մի իշխանություն չունի արաբական տարածքների վրա և հնարավորինս շուտ այս ռեժիմի բռնազավթումներին պետք է վերջ տրվի»:
Ղասեմին հավաստել է.«Համաձայն ՄԱԿ-ի և ԱԽ-ի բանաձևերի, Գոլանի բաձունքները Սիրիայից բռնագրավված տարածքների մի մասն են համարվում: Սիոնիստական ռեժիմը պետք է վերջ տա տարածքի բռնաավթմանը: Այս խնդրի կարգավորման համար ուրիշ ելք չկա»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է.«Գոլանի բարձունքների մասին ԱՄՆ նախագահի միջամտողական որոշումը, ոչ միայն չի փոփոխում տարածքը Սիրիային պատկանելու խնդրի էությունը, այլև բացահայտորեն ապացուցում զիջողական քաղաքականություների պարտությունը և Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի տարածամոլական ու զավթողական վարքագծին դիմադրելու հաղթանակն ու ճշտությունը»: