Ապրիլ 17, 2019 18:20 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Բանակի և ԻՀՊԿ-ի միասնությունը  գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից հետո»

Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի Զինված ուժերի օրավուր ամրապնդվող միասնությունը անհրաժեշտ է, և զայրացնում է թշնամուն: Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եղբայրությունն ու միասնությունը գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից հետո»:

Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանտար,  մեծարգո Այաթոլլահ Խամենեին, չորեքշաբթի օրը բանակի և ռազմացամաքային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Այսօրվա բանակը ամենաբարեպաշտ  և ամենաարդյունավետ  բանակն  է, քան երբևէ»:

Բարձր գնահատելով բանակի և զինված ուժերի արդյունավետ  ու կենսական նշանակություն ունեցող ներկայությունը Իրանում ջրհեղեղից տուժածներին փրկարարական օգնություններ ցուցաբերելու գործում, Նորին Վսեմություն առաջնորդը հավելել է.«Այն ամենը, ինչը թշնամուն զայրացնում է, լավ է, և ճիշտ: Բոլորը պետք է խուսափեն այն ամենից, ինչը կարող է  թշնամուն դարձնել հանդուգն և բարձրացնել նրա հոգեվիճակը»:

Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի պաշտոնատարների անհիմն հայտարարությունները բխում են նրանց թույլ հոգեվիճակից, մեծարգո առաջնորդն ասել է.«ԱՄՆ-ն հայտնվել է հազարավոր միլիարդ դոլարի պարտքի ու բազմաթիվ խնդիրների առջև: Չնայած տարիներ են անցել են Կարոլինա  և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղներից ու փոթորիկներից, սակայն այդ երկիրը չի կարողացել լուծել այդ խնդիրները, իսկ այսօր բարբաջում է Իրանի ժողովրդի հոգեկանը թուլանալու մասին»:

Անդրադառնալով Իրանի բանակի ու զինված ուժերի տարածաշրջանային ներկայությանը և թշնամիների սադրանքների դեմ պայքարին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե բանակը և Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը  չպայքարեին ԻԼԻՊ-ի դեմ, ապա այսօր տարածաշրջանում ու հարևան երկրներում ի՞նչ վիճակ էր տիրելու և ովքեր էին իշխելու տարածաշրջանում»:

Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Իհարկե հակամարտության մեջ ներքաշված յուրաքանչյուր երկիր կատարել է անհրաժեշտ քայլեր,սակայն Իրանի զինված ուժերի դերակատարությունն  անհերքելի է, և այսօր զինված ուժերի բարիքները ոչ միայն Իրանի ժողովրդին այլև այլ երկրներին են բաժին հասել»:

Շնորհավորելով բանակի  և ցամաքուժի օրվա կապակցությամբ, Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարն ասել է.«Զինված ուժերը երկրի ազգային հզորության տարրերն են: Իհարկե, շատ երկրներում, նույնիսկ իրենց մարդու իրավունքների ու ազատության ջատագովը համարող երկրներում զինված ուժերը համարվում են բռնապետների հզորության տարրերն ընդդեմ ժողովրդի,որի վառ օրինակն այս օրերին  կարելի է տեսնել Փարիզում շաբաթ օրերին իրականացվող ակցիաներում»: 

 

Պիտակ