Ապրիլ 17, 2019 23:13 Asia/Tehran
  • Պահապանների կորպուս. «Բանակի ու պահակազորայինների միասնությունն Իրանի անվտանգության երաշխիքն է»

Ապրիլի 18-ին նշվող Իրանի բանակի օրվա կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ, Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հայտարարել է. «Բանակի ու պահակազորայինների միասնությունն Իրանի ժողովրդի անվատնգության և պաշտպանական ուժի անխոցելիության երախշիքն է»:

Չորեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ ասված է. «Այն ինչն ապահովում է իսլամական Իրանի անվտանգությունը, Զինված ուժերի, այդ թվում նաև բանակի անձնազոհությունն ու ուժն է»:

Հաղորդագրության մեջ, ընդգծվելով տարբեր ոլորտներում Իրանի բանակի առաջընթացը և ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիությունն, ասված է. «Կարողությունների նման զարգացումը հնարավոր է եղել սեփական ուժերին հավատալու և տեղական ուժի վրա հենվելու շնորհիվ: ԻԻՀ բանակը մշտապես եղել է Իրանի հեղինակության և անվտանգության խորհրդանիշը»:

Իրանի իլամական հեղափոխության Պահապանների կորպուսի հաղորդագրության մեջ ասվում է. «Գերտերությունները, հատկապես ահաբեկիչ ու ռազմամոլ ամերիկացիները, իրենց տարածաշրջանային քաղաքականությունները վարելու հարցում կանգնել են փակուղու առջև: ԻԻՀ Զինված ուժերն, այդ թվում՝ բանակն ու Պահապանների կորպուսը, տեղեկանալով իսլամական համակարգին սպառնացող բոլոր վտանգների մասին, կանխում են թշնամու ցանկացած հնարավոր արկածախնդրություն, արագ արձագանքելով նրանց ցանկացած տեղաշարժին»:

 

 

 

Պիտակ