Ապրիլ 20, 2019 12:03 Asia/Tehran
  • Իրանի բանակի ցամաքային ուժերի 6 նոր պաշտպանական նվաճումների շնորհանդեսը

Ապրիլի 20-ին տեղի է ունեցել Իրանի բանակի ցամաքային ուժերի վերջին պաշտպանական նվաճումների շնորհանդեսը:

Իրանի բանակի ցամաքային ուժերի հետազոտական եւ «Ջիհադ»-ի կազմակերպության կողմից ցուցադրվել են «Խելացի ռոտոր ռմբակոծիչ», ԱԹՍ-ներ, պլազմային ատոմային սպեկտրաչափեր, լազերային ազդանշանային համակարգեր և այլ սարքավորումներ :

ԻԻՀ բանակի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է. «Իրանի բանակի ցամաքային ուժերի բոլոր սարքավորումները կառուցվում են իրանցի մասնագետների կողմից»:

Հինգշաբթի ֆարվարդին ամսի 29-ը (2019թ. ապրիկի 18-ը) Իրանի բանակի անձնակազմի սխրագործությունների ու անձնուրացությունների մեծարման օրն էր:

Իրանի զինված ուժերի շքերթի ընթաքում ցուցադրվել են իրանական արտադրության S-300 ՀՕՊ համակարգն ու նրա պահեստամասերը ու նաև թռիչք են իրականացրել իրանական արտադրության Քոսար կործանիչները:

 

Պիտակ