Իրանի նավթի նախարար.«ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները թշնամություն է Իրանի ժողովրդի դեմ»
https://parstoday.ir/hy/news/iran-i106729-Իրանի_նավթի_նախարար._ԱՄՆ_ի_նավթային_պատժամիջոցները_թշնամություն_է_Իրանի_ժողովրդի_դեմ
ԻԻՀ-ի նավթի նախարարն ասել է.«ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները թշնամություն է Իրանի ժողովրդի դեմ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2019 12:38 Asia/Tehran
  • Իրանի նավթի նախարար.«ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները թշնամություն է Իրանի ժողովրդի դեմ»

ԻԻՀ-ի նավթի նախարարն ասել է.«ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները թշնամություն է Իրանի ժողովրդի դեմ»:

Նշելով, թե հայտնի չէ որքանով Սաուդյան Արաբիան  կկարողանա իրականացնել նավթի բացը լրացնելու մասին տված խոստումները՝ նավթի համաշխարհային շուկայում Իրանի բացակայությամբ, Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն շեշտել է.«Նրանք իրենց նավթի արտադրության տարողությունների հարցում չափազանցման են գնում»:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարաել է.«Իրանի նավթի գնորդների համար նկատի առած արտոնությունների ժամկետը չենք երկարաձգելու»:

Մամլու ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է.«Սաուդյան Արաբիան ու Էմիրությունները լրացնել Իրանի նավթի շրջափակումների պատճառով համաշխարհային շուկաներում գոյացած նավթի արտադրության ծավալների պակասը»:

Իրանը շեշտել է.«Իրանի նավթի արտադրությունը զրոյացնելու հարցում ԱՄՆ-ի երազն իրականություն չի դառնա»: