Իրանի ԱԳՆ.«ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին ոչ մի խոսք չկա »
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն «անհիմն ու սխալ» է որակել ԱՄՆ-ի հետ բանակցելու Իրանի ցանկության կապակցությամբ որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հայտարարությունը:
Սեյեդ Աբբաս Մուսավին շաբաթ օրն ընդգծել է.«Ոչ մի խոսք չկա ԱՄՆ-ի հետ բանակցելու մասին: Հաջի ուխտագնացության հետ կապված հարցերից բացի, Արաբիայի ու Իրանի միջև ոչ մի բանակցություն չի ընթանում»:
Մուսավին հավելել է.«Հարևան երկրների կապակցությամբ Իրանի իսլամական հանրապետության հայտարարած ու վարած քաղաքականությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, բարի դրացիական հարաբերությունների , երկխոսության ու համագործակցության վրա և Իրանի բոլոր հարևան երկրները,որոնք իրատեսորեն են մոտենում տարածաշրջանային ու միջազգային իրադարձություններին, փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական հարաբերություններում առաջնային տեղ են զբաղեցնում»:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Սաուդյան Արաբիան կարևոր երկիր է տարածաշրջանում,որը վերջին տարիներին սխալ ճանապարհի վրա է գտնվում և ոչ կառուցողական քաղաքականություն է վարում, ինչը մեծ խնդիրներ ու ճգնաժամեր է առաջացրել տարածաշրջանում»: