Իրանի ԱԳ նախարարություն.«Անկախ երկրների վրա ճնշում բանեցնելու հարցում
Դատապարտելով Կուբայի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունները հատկապես «Հելմզ-Բերթոն» պատժամիջոցային օրենքի 3-րդ բաժնի սառեցման չեղարկումը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն շեշտել է.«Վաշինգտոնը այս քայլով մի անգամ ևս ցույց տվեց, որ անկախ երկրների վրա ճնշում գործադրելու համար օգտագործում է ցանկացած ապօրինի միջոց»:
Հելմզ-Բերթոն օրենքի համաձայն, ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնց ունեցվածքը 60 տարի առաջ բռնագրավվել է, կարող են հայց ներկայացնել Կուբայի կառավարության դեմ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի կառավարությունն առկախել էր այս օրենքի գործադրումը:
Հինգշաբթի օրը, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հստակեցրել է.«Չնայած որ ամեն տարի ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը հակադրվում է Կոբայի տնտեսական շրջափակմանը, սակայն ԱՄՆ-ն իր պարտավորությունների խախտման ու այս երկրի դեմ նոր անմարդկային պատժամիջոցների սահմանման հարցում ոչ մի սահման չի ճանաչում»:
Վենեսուելայում Կուբայի զինված ուժերի ներկայության պատրվակով, ԱՄՆ-ն սպառնացել է, որ ամենախիստ պատժամիջոցները կսահմանի Կուբայի դեմ: