Մայիս 09, 2019 22:52 Asia/Tehran
  • Իրանի բանակը պատրաստ է դիմակայել թշնամու սպառնալիքներին

ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Իրանի բանակը, ժամանակակից ռազմական տեխնիկայի օգնությամբ, պատրաստ է դիմակայել թշնամու սպառնալիքներին»:

Գեներալ Քիումարզ Հեյդարին, ով այցելել է Իրանի ռազմական վերջին ձեռքբերումների շնորհանդես, ասել է. «Եթե Իրանի թշնամիները ոտնձգություն իրականացնեն Իրանի սրբազան համակարգի դեմ, կստանան բանակի կտրուկ և կոշտ պատասխանը»:

Գեներալ Հեյդարին հավելել է. «Այսօր Իրանի բանակի ցամաքուժը կարող  է հպարտությամբ ասել , որ իր հեղինակության ու կարողության շնորհիվ, ամբողջ երկրում ապահովել է անվտանգություն և պահպանում է այն»:

Բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Իրանն ունի աշխարհի ամենահզոր բանակներցի մեկը՝ տեխնիկական զինվածության և մարդկային ուժի տեսանկյունից»:

 

 

Պիտակ