Իրան.«Եվրամիությունը շրջակա միջավայրի ոլորտում չպետք է ենթարկվի Թրամփի բռնի քայլերին»
Քննադատելով ԱՄՆ-ին՝ պլաստիկ թափոնների աղտոտվածության կրճատման վերաբերյալ գլոբալ կոնսենսուսին չմիանալու համար, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը Եվրամիության երկրներին կոչ է արել չհանձնվել ԱՄՆ նախագահի բռնի քայլերին:
Թեհրանում Նորվեգիայի դեսպան Լարս Նորդրումի հետ հանդիպման ժամանակ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Իսա Քյալանթարին հավելել է.«Մի աշխարհում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատռում է բոլոր միջազգային համաձայնագրերը, եվրոպական երկրները չպետք է հանդուրժեն նման վերաբերմունքներ»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի բռնի քայլերի դիմաց Իրանի ժողովրդի դիմադրությանը, Քյալանթարին հստակեցրել է.«Իրանի բազմահազարամյա պատմությունը ցույց է տալիս,որ իրանցիները երբեք ոտնձգիչ չեն եղել ,այլ մշտապես եղել են ահաբեկչության զոհ»:
Այդ հանդիպման ժամանակ,Թեհրանում Նորվեգիայի դեսպան Լարս Նորդրումը, մտահոգություն հայտնելով աշխարհի շրջակա միջավայրի խնդիրների ու իրադարձությունների կապակցությամբ, ասել է.«Նորվեգիան ի տարբերություն Միացյալ Նահանգների, չի բոյկոտելու շրջակա միջավայրի տեխնոլոգիաները և համագործակցելու է Իրանի հետ»: